Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Ո՞ր կոսմետիկ միջոցն է վնասակար առողջությանը

Ո՞ր կոսմետիկ միջոցն է վնասակար առողջությանը

Ինչպես սնունդը, այնպես էլ կոսմետիկ խնամքի միջոցները շատ շուտ են հնանում: Ժամանակի ընթացքում դրանց մեջ հավաքվում են այնպիսի բակտերիաներ, որոնք, դեմքին դիպչելուն պես, վերածվում են վարակի աղբյուրի: Վերջին հարցումներից պարզվել է, որ կանանցից շատերը օգտագործում են խնամքի միջոցներ, որոնց պահպանման ժամկետը վաղուց արդեն անցել է:

 

Օրինակ` հին տուշի խոզանակի վրա հավաքված բակտերիաները կարող են պատճառ դառնալ կոնյուկտիվիդի առաջացման: Այդ պատճառով տուշը բացելուց հետո 6 ամիս անց այն արդեն պիտանի չէ օգտագործման:

 

Կամ, օրինակ` պահպանման ժամկետն անցած շրթներկը լավագույն դեպքում կչորացնի շրթունքները, իսկ վատագույն դեպքում շրթունքների վրա կառաջացնի ճաքեր ու գրգռվածություն: Շրթներկի վրձնի վրա ժամանակի ընթացքում հավաքվում են միկրոօրգանիզմներ, որոնք էլ իրենց հերթին դառնում են հերպեսի առաջացման պատճառ:

 

Մոտ 5 տարի առաջ Եվրախորհուրդը օրենք է ընդունել, ըստ որի՝ բոլոր խնամքի միջոցներ արտադրող ընկերությունները պետք է իրենց արտադրանքի վրա անպայման նշեն տվյալ ապրանքատեսակի պահպանման ժամկետը: Այսօր կանանց մեծ մասը նույնիսկ չգիտի էլ, որ նման ինֆորմացիա գոյություն ունի: Պետք է միշտ հետեւել, որպեսզի սրվակների ու քսուքների վրա գրված լինի եւ պահպանման ժամկետը, եւ բացելուց հետո օգտագործման տեւողությունը:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. epochtimes.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ